National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.03.2012
Հերթական «Բաց դասը» Ազգային ժողովում
1 / 4
Մարտի 20-ին Ազգային ժողովը «Բաց դաս» ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման քոլեջի ուսանողներին ու դասախոսներին: ԱԺ  նիստին մասնակցելուց հետո նրանք հանդիպեցին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին եւ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին:

ԱԺ փոխնախագահը, բարձր գնահատելով երիտասարդների դերը ներկա եւ ապագա  Հայաստանի պետականակերտման ու քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում, հորդորեց ուսանողներին լինել անկաշկանդ եւ խոսել իրենց մտահոգող ցանկացած հարցի մասին:

Ուսանողները սպասել չտվեցին. նրանց մտահոգող հարցերը շատ էին ու բազմաբովանդակ`  երկրի սոցիալական, կրթական վիճակից սկսած մինչեւ քաղաքացու ազատ դրսեւորման խնդիրները:

Այն հարցին, թե Հայաստանում նվազագույն աշխատավարձը բավարար է արդյոք արժանապատիվ ապրելու համար, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Իհարկե` ոչ, բայց այդ խնդիրը պետք է դիտարկել համեմատության մեջ եւ հաշվի առնել մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը հարվածեց նաեւ մեր երկրին եւ դանդաղեցրեց մի շարք ոլորտներում նախատեսված առաջընթացը: Միաժամանակ պետք է ըստ արժանվույն գնահատել  սոցիալական ոլորտում իշխանությունների վարած հետեւողական քաղաքականությունը, որի արդյունքում չի կրճատվել ոչ մի սոցիալական ծրագիր: Բնականաբար դա դեռ քիչ է, եւ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծվեն յուրաքանչյուր քաղաքացու համար»:

Ուսանողներից մեկին էլ հետաքրքրում էր, թե ԱԺ փոխնախագահը ինչ կարծիք ունի Մաշտոցի այգում ծավալված բնապահպանական շարժման  մասին:

Պարոն Շարմազանովի գնահատմամբ` Երեւանը պետք է մաքուր պահել եւ խնամքով վերաբերվել կանաչ տարածքներին, բայց դեմ է, որ հարցը քաղաքականացվում է այն դեպքում, երբ կրպակները ժամանակավոր են տեղադրված: Միաժամանակ ինքը հարգում է քաղաքացիական դիրքորոշում ունեցողներին, որոնք լուծում պահանջող  հարցեր են բարձրացնում եւ նպաստում երկրի առաջընթացին:

Ուսանողներից ոմանց էլ չէր բավարարում  կրթական ծրագրերի ու գործող  դասագրքերի որակը:

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը համաձայնեց, որ այս ոլորտում, իհարկե, անելիքներ կան, բայց միաժամանակ հավաստիացրեց, որ կրթական բարեփոխումներ եղել են ու այսօր էլ  շարունակվում են: Նա հորդորեց ուսանողներին  չբավարարվել միայն առաջարկվող դասագրքերով եւ խորհուրդ տվեց լավ մասնագետ դառնալու համար օգտվել նաեւ այլընտրանքային դասագրքերից, գիտական ու ուսումնական  այլ ձեռնարկներից, ինչը թույլատրվում է Կրթության մասին օրենքով:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ միջին մասնագիտական կրթության զարգացմանը, զինվորական ծառայությանն ու բուհական կրթությանն առնչվող հարցեր: 
  
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am